Աշխատանքի միջազգային կազմակերպության տվյալներով՝ Ռուսաստանի հատուկ ռազմական գործողությունից ի վեր Ուկրաինան կորցրել է 4,8 միլիոն աշխատատեղ։ ՄԱԿ-ը զգուշացրել է, որ հակամարտության երկարաձգման դեպքում Ուկրաինայում կվերանա ավելի քան յոթ միլիոն աշխատատեղ կամ այդ երկրի աշխատատեղերի 43,5%-ը։
Գերմանական Deutsche Welle պարբերականը հայտնել է, որ Ուկրաինայի ճգնաժամն ազդում է նաեւ հարեւան երկրների, առաջին հերթին՝ Հունգարիայի, Մոլդովայի, Լեհաստանի, Ռումինիայի եւ Սլովակիայի վրա։
«Եթե մարտերը շարունակվեն, ուկրաինացի փախստականները ստիպված կլինեն ավելի երկար մնալ արտագաղթած, ինչը լրացուցիչ ճնշում կգործադրի այս երկրների աշխատաշուկայի եւ սոցիալական պաշտպանության համակարգերի վրա, կմեծացնի գործազրկությունը նրանցից շատերում»,- ասված է ՄԱԿ-ի զեկույցում։