ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել է Ադրբեջանի ՊՆ-ի տարածած ապատեղեկատվություն պարունակող հերթական հայտարարությունը՝ նշելով, որ սահմանային իրադրության վերաբերյալ ադրբեջանական կողմի տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը:
Հայկական պաշտպանական գերատեսչությունը ամենայն պատասխանատվությամբ հայտարարում է, որ մայիսի 11-ի երեկոյան ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել հայ-ադրբեջանական սահմանի արեւելյան հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։
Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է եւ գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո։