ՀՀ ԱԳՆ-ից հայտնել են, որ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը մայիսի 12-13-ը կմեկնի Դուշանբե` մասնակցելու ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստին:
Դուշանբեում նախատեսված է Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը:
ՀՀ արտգործնախարար Միրզոյանը հանդիպումներ կանցկացնի նաեւ ԱՊՀ երկրների գործընկերների հետ։
Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման մասին նախօրեին հայտարարել էր Նիդերլանդներում երկօրյա պաշտոնական այցով գտնվող վարչապետ Փաշինյանը: Նա ասել էր, որ հանդիպմանը նախատեսվում է քննարկել սահմանազատմանն ու սահմանագծմանն առնչվող հարցեր: