Ֆրանսիայի Նորմանդիա նահանգի Դովիլ քաղաքում մայիսի 14-22-ը կանցկացվի դպրոցականների համաշխարհային 19-րդ գիմնազիադան:
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեից հայտնել են, որ գիմնազիադայում Հայաստանը կներկայացնեն 39 դպրոցականներ՝ բռնցքամարտ, ազատ եւ հունահռոմեական ոճերի ըմբշամարտ, ձյուդո, թաեքվոնդո եւ սեղանի թենիս մարզաձեւերում:
Գիմնազիադային մասնակցության հայտ է ներկայացրել 64 երկիր: Ավելի քան 3600 մարզիկ 20 մարզաձեւում (երեքը՝ պարալիմպիկ) կպայքարեն խաղարկվող մեդալների 17 հավաքածուի համար: