ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը հայտնել է, որ Դուշանբեում մեկնարկել է ԱՊՀ մասնակից պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը։
Նիստին մասնակցում է նաեւ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը:
ՀՀ արտգործնախարարը նախօրեին Դուշանբեում հանդիպում էր ունեցել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ, որին հաջորդել էր Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը: