Իրանում ՀՀ դեսպանությունը Ֆեյսբուքի իր պաշտոնական էջում հայտնել է, որ ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանն ընդունել է Իրանի Հյուսիսային Խորասան նահանգի առեւտրի պալատի նախագահ Սայիդ Փուր Աբադիին եւ նահանգի մի շարք գործարարների, որոնք հետաքրքված են Հայաստանում ներդրումներ անելու եւ տնտեսական գործունեությամբ զբաղվելու հնարավորություններով։
Դեսպանը զրուցակիցներին է ներկայացրել Հայաստանի գործարար միջավայրի վիճակը եւ տնտեսության առանձնահատկությունները։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում կազմակերպել Հյուսիային Խորասան նահանգի առեւտրի պալատի եւ գործարար շրջանակների ներկայացուցիչների այցը Հայաստան: