Լատվիայի արտգործնախարար Էդգարս Ռինկեւիչսը, բրիտանական Financial Times պարբերականին տված հարցազրույցում խոսելով ՆԱՏՕ-ի վերաբերյալ Շվեդիայի եւ Ֆինլանդիայի ծրագրերի մասին, հայտարարել է, որ Բալթիկ ծովը կդառնա դաշինքի ծով:
Ֆինլանդիայի նախագահը եւ կառավարության ղեկավարը մայիսի 12-ին համատեղ հայտարարության մեջ հաղորդել են, որ երկիրը պետք է անհապաղ ՆԱՏՕ-ին անդամակցության հայտ ներկայացնի: Ֆինլանդիան, ինչպես նաեւ Շվեդիան, մտադիր են Հյուսիսատլանտյան դաշինքին հայտ ներկայացնելու մայիսի 16-ին:
Լանդսբերգիսը նշել է, որ սա շատ հստակ ուղերձ է նրա մասին, որ Եվրոպայի հյուսիսային մասը ՆԱՏՕ-ի տարածք է: «Գործնական, քաղաքական բոլոր տեսակետներից եւ անվտանգության դիրքերից դա ավելի հուսալի կլինի»,- շեշտել է Լատվիայի արտգործնախարարը:
Իր հերթին Էստոնիայի արտգործնախարար Էվա Մարիա Լիյմետսը նշել է, որ Ֆինլանդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին նշանակում է, որ դաշինքը զգալիորեն ուժեղացված կլինի եւ միեւնույն ժամանակ կամրապնդի անվտանգությունը Եվրոպայի հյուսիսում եւ Բալթիկ ծովի տարածաշրջանում:
Նախարարները նշել են, որ ե՛ւ բալթյան երկրները, ե՛ւ ՆԱՏՕ-ն օգուտ կստանան Ֆինլանդիայի ու Շվեդիայի ուժեղ բանակից եւ ամերիկյան ինքնաթիռների ֆիննական «պարկից»:
Եվրախորհրդարանի նախագահ Շառլ Միշելը Ֆինլանդիայի որոշումը պատմական քայլ է որակել եւ հավելել, որ այդ քայլը նշանակալի ներդրում կդառնա եվրոպական անվտանգության համակարգում: «Իսկ Ուկրաինայի դեմ պատերազմ մղող Ռուսաստանի համար դա զսպման հզոր ազդանշան կլինի,- ասել է նա: