Հայաստանի մանկական քաղցկեղի եւ արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար Գեւորգ Թամամյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանում ընդլայնվել է քաղցկեղի ախտորոշման համար կիրառվող մեթոդների ցանկը:
«Առաջին անգամ գործարկվել է տարբեր ուռուցքների վաղ ախտորոշման, հիվանդության տարածվածության եւ բուժման արդյունավետության գնահատումը՝ պոզիտրոն էմիսիոն տոմոգրաֆիայի համակցված կոմպյուտերային տոմոգրաֆիայի (ՊԵՏ-ԿՏ) միջոցով»,- շեշտել է Թամամյանը: