Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում նրան կոչ է արել հնարավորինս շուտ հրադադար հաստատելու Ուկրաինայում։ Ըստ Գերմանիայի կառավարության հաղորդագրության՝ Շոլցն ընդգծել է, որ Ուկրաինայում հումանիտար իրավիճակը բարելավելու եւ հակամարտության դիվանագիտական լուծում գտնելու հարցում առաջընթացի հասնելու համար անհրաժեշտ է հրադադար։ 75 րոպե տեւած հեռախոսազրույցում Շոլցը մատնանշել է Ռուսաստանի պատասխանատվությունը համաշխարհային պարենային իրավիճակի հարցում:
Կրեմլի հաղորդագրությունում նշված է, որ Գերմանիայի նախագահի հետ զրույցում Վլադիմիր Պուտինը մանրամասն ներկայացրել է Դոնբասի պաշտպանությանն ուղղված ռազմական հատուկ գործողության հիմնական խնդիրներն ու տրամաբանությունը, պատմել խաղաղ բնակիչների անվտանգության ապահովմանն ուղղված քայլերը։