ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնել են, որ մայիսի 16-ի առավոտվա դրությամբ կատարվել է 2 միլիոն 188 հազար 62 պատվաստում։
Առաջին չափաքանակ է ստացել 1 միլիոն 131 հազար 517 քաղաքացի, իսկ ամողջապես՝ երկրորդ չափաքանակով պատվաստվել է 1 միլիոն 1443 մարդ։ Խթանիչ՝ բուստեր չափաքանակ է ստացել 51 հազար 361 մարդ:
Առողջապահության նախարարության տվյալներով՝ մայիսի 11-16-ն ընկած ժամանակահատվածում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 17 նոր դեպք։
Այդ ընթացքում կատարվել է 8934 թեստավորում։ Վարակից մահվան նոր դեպք չի գրանցվել: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով ՀՀ-ում արձանագրվել է 8623 մահվան դեպք։
Նշված ժամանակահատվածում առողջացել 21 մարդ։