Ըստ ճապոնական Nikkei պարբերականի՝ ԱՄՆ-ը, Ճապոնիան, Կանադան, Հարավային Կորեան, Ֆիլիպինները եւ Սինգապուրը համաձայնության են եկել ստեղծելու տվյալների, ներառյալ անձնական տեղեկությունների փոխանակման կոլեկտիվ համակարգ, որը մատչելի չի լինի Չինաստանի եւ Ռուսաստանի համար:
Համակարգը կփոխարինի Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (APEC) համաժողովի համապատասխան կառույցներին, որի մեջ մտնում են ՉԺՀ-ն եւ ՌԴ-ն: Ենթադրվում է հետագայում տեղեկության փոխանակման նշված համակարգ հրավիրել APEC-ին չանդամակցող որոշ երկրների, մասնավորապես Բրազիլիային եւ Մեծ Բրիտանիային:
Նախատեսվում է ստեղծել մեծ զանգվածներով զանազան տվյալների, այդ թվում տնտեսական տվյալների հաղորդման կառույց, որը համապատասխան մեխանիզմներով մասշտաբներով համադրելի կլինի, օրինակ, Եվրամիությանը:
Համակարգը ենթադրաբար կկիրառվի էլեկտրոնային առեւտրի ցանցերի հետագա ընդլայնման, անվարորդ փոխադրամիջոցների երթեւեկության վերահսկողության՝ համատեղ մշակված տարածաշրջանային կաույցների ներդրման համար: