ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Նոր հորիզոններ» կրթական մարաթոնում հերքել է տեղեկությունները, ըստ որոնց՝ առաջիկա օրերին Վլադիմիր Պուտինը կայցելի Թուրքիա։
«Ես նման տեղեկություն չունեմ։ Որքան գիտեմ, առաջիկա օրերին նման այց չի ծրագրվում»,– ասել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։
Ավելի վաղ թուրքական լրատվամիջոցները հայտնել էին, որ Անկարան սպասում է ՌԴ նախագահի այցին։ Մասնավորապես, թուրքական Yeni Şafak պարբերականը նշել էր, որ մայիսի 18-ին ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Անկարա, եւ հավելել, որ առաջիկա օրերին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով նախատեսվում է նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Թուրքիա: Ռուսաստանի պատվիրակությունն, ըստ պարբերականի, Թուրքիա է մեկնելու տնտեսական հարցեր քննարկելու: