Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն չի բացառել անհրաժեշտության առաջացման դեպքում Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի ղեկավարների նոր՝ դեմ առ դեմ հանդիպման կազմակերպումը ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցերը քննարկելու նպատակով: Ըստ ՌԴ փոխարտգործնախարարի՝ երեք երկրների ղեկավարները մշտական կապի մեջ են:
Ռուդենկոն հավելել է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, 2021 թվականի հունվարի 11-ին եւ նոյեմբերի 26-ին ամենաբարձր մակարդակով ձեռք բերված եռակողմ համաձայնագրերն իրագործելու ուղղությամբ համակարգված աշխատանքը բոլոր մակարդակներում շարունակվում են:
«Մայիսի 12-ին Դուշանբեում՝ ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակում, Սերգեյ Լավրովը քննարկել է Բաքվի եւ Երեւանի միջեւ հարաբերությունների կարգավորման հարցերի ամբողջ շրջանակը Հայաստանի եւ Ադրբեջանի գործընկերների հետ»,- նշել է Անդրեյ Ռուդենկոն: