Ճապոնիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքի համաձայն՝ Ճապոնիայի կառավարությունը փետրվարի 16-ին որոշում է ընդունել 3.6 միլիոն ԱՄՆ դոլարի օգնություն տրամադրել Հայաստանին՝ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) պատերազմից հետո հումանիտար ճգնաժամի հաղթահարման նպատակով:
Կառավարության որոշմամբ՝ աջակցությունը կտրամադրվի բնակչության կենսամակարդակի բարելավման, ապաստարանների վերանորոգման եւ բժշկական վերազինման նպատակով:
Հայաստանին տրամադրվելիք օգնության շրջանակում նախատեսվում է բուժաշխատողների վերապատրաստում անցկացնել 6 հիվանդանոցում եւ բուժհաստատությունում, վերանորոգել 3 ապաստարան, բժշկական սարքավորումներ տրամադրել 17 բուժհաստատության, վերանորոգել 15 դպրոց, տրամադրել ուսումնական պարագաներ եւ այլն:
Օգնություն կտրամադրվի նաեւ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի (UNHCR), ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (UNICEF), Միգրացիայի միջազգային կազմակերպության (IOM), Պարենի համաշխարհային ծրագրի (WFP) եւ Կարմիր խաչի միջազգային կազմակերպության (ICRC) միջոցով: