ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության տնօրենի պաշտոնակատար Սոս Մարգարյանը հայտնել է, որ Հայաստանում փետրվարի 13-ին տեղի ունեցած երկրաշարժից հետո գրանցվել է ավելի քան 110 հետցնցում, որոնցից միայն երկու-երեքն են զգացվել Երեւանում:
«Այս պահին կա հետցնցումային սեյսմիկ ակտիվություն, սակայն ցնցումները գնալով նվազում են: Եղել են 0,1 մագնիտուդով եւ ավելի թույլ ցնցումներ»,- նշել է Մարգարյանը: