ՀՀ-ԵՄ գործընկերության չորրորդ նիստին ընդառաջ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը մայիսի 18-ին առանձնազրույց է ունեցել ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով Բարձրագույն հանձնակատար Ժոզեպ Բորելի հետ։
Առանձնազրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստան-ԵՄ հարաբերություններին, տարածաշրջանային ու միջազգային փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերին։
Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատման եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ։ ՀՀ արտգործնախարարը կարեւորել է միջազգային հանրության եւ, մասնավորապես, ԵՄ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը՝ նպաստելու հակամարտության համապարփակ եւ տեւական լուծմանը։