ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անատոնիո Գուտերեշը հայտարարել է, որ համաշխարհային հանրությունը կարող է լուծել պարենային անբավարարության խնդիրը Ուկրաինայից, Ռուսաստանից, եւ Բելառուսից մատակարարումների դեպքում:
Նյու Յորքում նախարարական հանդիպմանը Գուտերեշը հայտարարել է, որ աշխարհում բավականաչափ պարենամթերք կա, սակայն չկան արդյունավետ լուծումներ առանց Ուկրաինայի, Ռուսաստանի եւ Բելառուսի պարենամթերքի ու պարարտանյութերի:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Ռուսաստանին հորդորել է ապահովել ուկրաինական նավահանգիստներում կուտակված հացահատիկի անվտանգ արտահանումը: Գուտերեշն ընդգծել է, որ այլընտրանքային երթուղիների փնտրտուքը խնդրի լուծում չէ: Նա շեշտել է, որ Ռուսաստանից պարենամթերքը եւ պարարտանյութերը պետք է անարգել մուտք ունենան համաշխարհային շուկա:
Ըստ Wall Street Journal-ի՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բանակցություններ է վարում ռուսական եւ բելառուսական կալիումային պարարտանյութերը համաշխարհային շուկաներ վերադարձնելու շուրջ՝ ուկրաինական նավահանգիստներից հացահատիկի արտահանումը վերսկսելու դիմաց: