Ադրբեջանի իշխանությունները Շուշիում հերթական միջազգային համաժողովն են կազմակերպել։
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ «Հետպատերազմական մարդասիրական օրակարգի զարգացում. կայուն զարգացում մշակութային միջավայրի վերածննդի միջոցով» թեմայով համաժողովին, ադրբեջանցի պաշտոնյաներից բացի, մասնակցում են նաեւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հարցերով Մալթայի ազգային հանձնաժողովի նախագահ Ռայմոնդ Բոնդինը եւ ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի բարձրագույն հանձնակատար Միգել Անխել Մորատինոսը:
Ավելի վաղ Տնտեսական համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի նիստին մասնակցելու համար Շուշի են այցելել Թուրքիայի, Պակիստանի, Իրանի, Ղազախտանի, Ղրղզստանի, Տաջիկստանի խորհրդարանների ղեկավարները: