Ըստ իրանական «ԻՐՆԱ» գործակալության՝ Իրանի խորհրդարանական պատվիրակությունը, խորհրդարանի ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Մոջթափ Զոլնուրի գլխավորությամբ, ժամանել է Բաքու:
Պատգամավորները Բաքվում հանդիպել են Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի, Ադրբեջանի նախագահի միջազգային հարաբերությունների վարչության ղեկավար Հեքմեթ Հաջիեւի, ինչպես նաեւ ազգային անվտանգության եւ պաշտպանության հանձնաժողովի ղեկավարների հետ:
Մոջթափ Զոլնուրը հայտարարել է, որ Ադրբեջանը շատ առումներով կարեւոր է Իրանի համար, լավ հարեւան է, նաեւ մերձ՝ կրոնական առումով: