Ըստ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանի մեկնաբանության՝ հայկական կողմը հավատարիմ է ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչմանը: Խոսնակը շեշտել է, որ հայկական կողմը որեւէ հանդիպում չի չեղարկել եւ չի մերժել:
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը հավելել է, որ երկու երկրների ղեկավարների՝ Սոչիում եւ Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում հայկական կողմը շարունակում է պատրաստակամ լինել հանձնաժողովների աշխատանքների մեկնարկը տալու համար: