Արցախի ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ-ում շրջանառվող «Լեզվի մասին» օրենքում փոփոխությունների օրինագծի համահեղինակ Գագիկ Բաղունցը պարզաբանել է, որ նախագծով նախատեսվում է ռուսերենին տալ ոչ թե պետական, այլ պաշտոնական լեզվի կարգավիճակ: Հայերենը շարունակելու է պահպանվել որպես Արցախի Հանրապետության միակ պետական լեզու:
«Ռուսերենին պաշտոնական կարգավիճակ տալու օրինագծի նախաձեռնությունը հատկապես պայմանավորված է Արցախում ռուս խաղաղապահների երկարաժամկետ ներկայությամբ, ինչն անհրաժեշտություն է դարձնում խաղաղապահների եւ Ռուսաստանի հետ հաղորդակցային խնդիրներին իրավական լուծում տալը»,- ընդգծել է փոխխոսնակը:
«Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրինագիծը պատգամավորների նախաձեռնությունն է: