Ըստ ռուսական «ՏԱՍՍ» գործակալության՝ փետրվարի 16-ին Հունաստանում գրանցվել է 5,1 մագնիտուդով եւ 2 կիլոմետր խորության օջախով երկրաշարժ:
Եվրոպա-միջերկրյածովյան սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով երկրաշարժի էպիկենտրոնը շուրջ 168 հազար բնակչությամբ Պատրա քաղաքից 22 կիլոմետր դեպի հյուսիս-արեւելք է:
Տուժածների եւ ավերածությունների մասին տվյալներ չկան: