Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար, ԱՄՆ գեներալ Թոդ Ուոլթերսը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն մարտական պատրաստականության բարձր աստիճանի է բերել ավելի քան 42 հազար զինծառայողի: Նա հավելել է, որ մարտական պատրաստվածության ռեժիմում են գտնվում նաեւ Հյուսիսատլանտյան դաշինքի 120 ռազմական ինքնաթիռ եւ ավելի քան 20 ռազմանավ:
Ուոլթերսը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն մտադիր է համապարփակ զսպման հայեցակարգ կիրառելու՝ ներառյալ Բալթիկ եւ Սեւ ծովերի շրջաններում: