Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Երեւանը պետք է դրական պատասխան տա Բաքվի խաղաղ նախաձեռնություններին։
Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում, պատասխանելով ադրբեջանցի լրագրողների հարցերին, Չավուշօղլուն ասել է, թե Հայաստանի իշխանությունների վրա երկրի ներսում ճնշում են գործադրում արմատականները, արտերկրից էլ՝ սփյուռքը։
Թուրքիայի արտգործնախարարը նշել է, թե Թուրքիան ԱՄՆ պետքարտուղար Բլինքենին եւ մյուսներին ասել է, որ Հայաստանին պետք է ավելի շատ խրախուսել այդ ուղղությամբ։
Ըստ Չավուշօղլուի՝ 44-օրյա պատերազմում տարած հաղթանակից հետո Ադրբեջանը հստակ ցույց է տվել տարածաշրջանում խաղաղության իր ձգտումը։ Չավուշօղլուն ընդգծել է, որ ադրբեջանական կողմից Հայաստանին առաջարկվել է համապարփակ խաղաղ համաձայնագիր կնքել։
Չավուշօղլուն նշել է, որ Ադրբեջանն իր հերթին աջակցում է Անկարայի եւ Երեւանի հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցություններին: