Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը գերմանական ZDF հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցության ժամկետը կախված կլինի նրանից, թե որքան արագ երկիրն ընդունակ կլիին ոտքի կանգնել պատերազմից կրած վնասներից եւ իրականացնել անհրաժեշտ բարեփոխումներ:
«Այդ հարցում մենք նրան կօգնենք, երբ բարեփոխումներկիրականացնի ու անհրաժեշտ տնտեսական վերափոխումներ եւ կազատվի օլիգարխներից»,- ասել է Եվրահանձնաժողովի ղեկավարը: Նա հավելել է, որ որեւէ պետության անդամակցությունը Եվրամիությանը սովորաբար տեւում է մի քանի տարի՝ սկսած դիմումի ընդունման օրից։
Ավելի վաղ նման գնահատական էին տվել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Նրանք եւս վստահ են, որ Ուկրաինայի անդամակցումն ու ինտեգրումը Եվրամիությանը տարիներ կտեւի: Շոլցը նշել է, որ Եվրահանձնաժողովն ինտեգրացիոն գործընթացի վերաբերյալ ավելի որոշակի գնահատականներ կներկայացնի հունիսի վերջին։