Թուրինում ընթացող Եվրոպայի խորհրդի 132-րդ նախարարական նստաշրջանի շրջանակում ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Հյուսիսային Մակեդոնիայի արտգործնախարար Բույար Օսմանիի, Նորվեգիայի թագավորության արտգործնախարար Աննիկեն Հյուիթֆիլդի, Իսպանիայի արտգործնախարար Խոսե Մանուել Ալբարես Բուենոյի, ինչպես նաեւ Չեխիայի արտգործնախարար Յան Լիպավսկիի հետ:
Արարատ Միրզոյանը Հյուսիսային Մակեդոնիայի, Նորվեգիայի թագավորության, Իսպանիայի եւ Չեխիայի իր պաշտոնակիցներին է ներկայացրել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը՝ ընդգծելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահության միջնորդական դերը՝ հիմնախնդրի համապարփակ եւ տեւական լուծմանը հասնելու համար։
44-օրյա պատերազմի հետեւանքով ստեղծված հումանիտար խնդիրների համատեքստում կարեւորվել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց անհապաղ հայրենադարձումը, ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական կրոնական եւ մշակութային ժառանգության պահպանությունը։
Հանդիպումներում անդրադարձ է արվել նաեւ պատերազմի հետեւանքով առաջացած հումանիտար խնդիրներին։