ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնել է, որ մայիսի 22-ի դրությամբ կատարվել է 2 միլիոն 193 հազար 307 պատվաստում։
Ամողջապես պատվաստվածների՝ երկրորդ չափաքանակ ստացածների թիվը 1 միլիոն 7 հազար 605 է։ Միայն առաջին դեղաչափ ստացել է 1 միլիոն 132 հազար 945 քաղաքացի։ Խթանիչ՝ բուստեր չափաքանակ ստացել է 52 հազար 757 մարդ:
Երեւանում ընդհանուր առմամբ արվել է կորոնավիրուսի դեմ 866 հազար 890 պատվաստում: Առաջին չափաքանակով արվել է 449 հազար 503, երկրորդ չափաքանակով՝ 395 հազար 664 պատվաստում:
Խթանիչ չափաքանակով մայրաքաղաքում պատվաստվել է 21 հազար 723 քաղաքացի: