Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին հայտարարել է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» բարձրաստիճան սպայի սպանությունն անպատասխան չի մնա: Նա նշել է, որ Իրանի անվտանգության ուժերը լրջագույն հետքաննություն կանցկացնեն:
Խոդաիին մայիսի 22-ին Թեհրանում գտնվող նրա տան մերձակայքում հինգ կրակոցներով սպանել են անհայտ անձինք:
Իրանի ամենաազդեցիկ ուժային կառույցներից մեկի՝ «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» գնդապետ Խոդաիին Իրանի պետական հեռուստատեսությունը անվանել էր «սրբավայրերի պաշտպան»։ Որպես կանոն, նման տիտղոսի են արժանանում Սիրիայում եւ Իրաքում ընթացող ռազմական գործողություններին էլիտար «Ալ Քուդս» ստորաբաժանման կազմում մասնակցած իրանցի ուժայինները: