ԵՄ արտաքին հարաբերությունների եւ անվտանգության հարցերով բարձրագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Եվրամիության երկրների ռազմական տեխնիկայի պաշարները Ուկրաինային օգնություն տրամադրելու պատճառով սպառվել են։ Նա հավելել է, որ պաշարների սպառումը ԵՄ պաշտպանության, թերությունների ամենաակնառու օրինակն է:
Բորելը Եվրամիությանը միաժամանակ կոչ է արել՝ ստանձնելու կառույցի անվտանգության պատասխանատվությունը՝ ստեղծելով սեփական ավելի հզոր եվրոպական զինված ուժեր: