Նախքան 44-օրյա պատերազմը Արցախի երկու հիմնական կարգավիճակ էր ընդունելի համարվում՝ անկախություն կամ միացում Հայաստանի հետ, ընդ որում՝ անկախությունն ընկալվում էր միջանկյալ կարգավիճակ Հայաստանի հետ միավորվելու հեռահար ճանապարհին: Արցախի գործող իշխանությունները, հաշվի առնելով նոր ստատուս քվոն ու նոր իրողությունները, նոր մոտեցում են որդեգրել՝ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, հակառակ դեպքում Արցախում հայ չի մնա: «Ալիք Մեդիա»-ի Թաթուլ Հակոբյանը զրուցել է Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանի հետ: