Ըստ «Արմենպրես»-ի՝ ՀՀ սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին մինչեւ 1993 թվականը ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում ներդրված ավանդների դիմաց փոխհատուցումը կշարունակվի, եւ ավանդների փոխհատուցումը կտրվի արտահերթ:
Եթե առ այսօր փոխհատուցվում էին մինչեւ 1938 թվականը ծնված քաղաքացիների ավանդները, այս որոշումից հետո սահմանամերձ բնակավայրերի բնակիչների ավանդները կփոխհատուցվեն անկախ տարիքից:
«Այսինքն՝ նույնիսկ, եթե քաղաքացին, ասենք, 1956 թվականի ծնված է եւ բանկում ավանդ է ունեցել, նրան արտահերթ փոխհատուցում կտրվի»,- նշել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը: