ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը եւ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել: Ըստ պաշտոնական Բաքվի՝ նախարարները քննարկել են մայիսի 21-ին Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածությունները:
Բայրամովը եւ Լավրովը մտքեր են փոխանակել տարածաշրջանում տիրող իրավիճակի, եռակողմ հայտարարությունների իրականացման վերաբերյալ հարցերի շուրջ, այդ թվում՝ բոլոր տարածաշրջանային հաղորդակցությունների բացման եւ Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ պետական սահմանի սահմանազատման վերաբերյալ:
Սերգեյ Լավրովն այս հարցերի շուրջ այսօր ավելի վաղ հեռախոսազրույց է ունեցել նաեւ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։