Արաբական Միացյալ Էմիրություններում ընթացող շախմատի Sharjah Masters խոշոր մրցաշարում մայիսի 23-ի երեկոյան անցկացվեցին 3-րդ տուրի պարտիաները:
Հայաստանի շախմատիստներից հինգը՝ Գաբրիել Սարգսյանը, Շանթ Սարգսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Մանուել Պետրոսյանը եւ Մամիկոն Ղարիբյանը, հաղթանակներ տարան: Մինչդեռ մրցաշարը հաջող մեկնարկած Ռոբերտ Հովհաննիսյանն ու Արամ Հակոբյանը պարտություն կրեցին: Ոչ-ոքի խաղաց միայն Հայկ Մարտիրոսյանը:
Երեք տուրից հետո մրցաշարային աղյուսակը 3-ական միավորով գլխավորում են հնդիկ Աբհիջեթ Գուպտան եւ ադրբեջանցի Միսրադին Իսկանդարովը: Գաբրիել Սարգսյանը, Շանթ Սարգսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Մանուել Պետրոսյանը եւ Հայկ Մարտիրոսյանը 2-ական միավորով բաժանում են 11-34-րդ տեղերը:
60 հազար ԱՄՆ դոլար մրցանակային հիմնադրամով մրցաշարին մասնակցում է 31 երկրների 80 շախմատիստ-շախմատիստուհի, նրանց թվում՝ 61 գրոսմայստեր: