Ամերիկյան Financial Times պարբերականը գրում է, որ Apple ընկերությունը ճապոնական Nissan-ին անվարորդ մեքենայի համատեղ մշակման առաջարկ է արել, սակայն բրենդինգի վերաբերյալ տարաձայնություններ են եղել։ Ամերիկյան ընկերությունը Nissan-ին առաջարկել է մեքենան թողարկել Apple-ի բրենդով։
Փետրվարի սկզբին լրատվամիջոցները գրել էին, որ Apple-ը էլեկտրական մեքենայի մշակման շուրջ բանակցություններ է վարել նաեւ հարավկորեական Kia-ի եւ Hyundai Motor-ի հետ: Ավելի ուշ Hyundai-ն հերքեց այդ տեղեկությունները:
Սթիվ Ջոբսի եւ Սթիվ Վոզնյակի ջանքերով 1976-ին հիմնադրված Apple-ը զբաղվում է անհատական համակարգիչների եւ պլանշետների, աուդիոփլեյերների, սմարթֆոնների եւ ծրագրային ապահովման ապրանքների մշակմամբ ու թողարկմամբ:
Nissan Motor-ը Ճապոնիայում խոշորագույն ավտոարտադրող է, Renault-Nissan-Mitsubishi դաշինքի անդամ: