Եվրոպական միության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով Բարձրագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների՝ Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի կազմակերպած բրյուսելյան երրորդ եռակողմ հանդիպումը:
Իր թվիթերյան գրառման մեջ ԵՄ դիվանագիտության ղեկավարը նշել է, որ Եվրամիությունն ակտիվորեն ներգրավված է տարածաշրջանում հաշտեցման եւ խաղաղության հաստատման ջանքերում: Բորելը հույս է հայտնել, որ կողմերը կայուն խաղաղության դինամիկային նպաստող հստակ քայլեր կձեռնարկեն: