Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսում է նախապատրաստվել ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի խաղարկությանը։ Հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը: Այսպիսով՝ ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի խաղարկությանը ազգային հավաքականի դարպասապահները կլինեն Դավիթ Յուրչենկոն ( «Ալաշկերտ»), Արսեն Բեգլարյանը («Ուրարտու»), Ստանիսլավ Բուչնեւը («Փյունիկ») եւ Հենրի Ավագյանը («Նորավանք»):
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտպանները կլինեն Վարազդատ Հարոյանը («Կադիս», Իսպանիա), Հովհաննես Համբարձումյանը («Անորտոսիս», Կիպրոս), Կամո Հովհաննիսյանը («Աստանա», Ղազախստան), Հայկ Իշխանյանը եւ Արման Հովհաննիսյանը («Փյունիկ»), Տարոն Ոսկանյանը («Ալաշկերտ»), Հրայր Մկոյանը («Արարատ»), Ստյոպա Մկրտչյանը (ԲԿՄԱ), Ժոաո Ժորդի Մոնրոյը (Արարատ-«Նոա») եւ Ժիրայր Մարգարյանը («Ուրարտու»):
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան/հարձակվողները կլինեն Սոլոմոն Ուդոն եւ Վբեյմար Անգուլոն («Արարատ-Արմենիա»), Արտակ Գրիգորյանը («Ալաշկերտ»), Էդուարդ Սպերցյան («Կրասնոդար» Ռուսաստան), Հովհաննես Հարությունյանը եւ Արտակ Դաշյանը («Փյունիկ»), Ռուդիկ Մկրտչյանը եւ Էդգար Մալաքյանը («Արարատ»), Խորեն Բայրամյանը («Ռոստով», Ռուսաստան), Էդգար Բաբայանը («Վայլե», Դանիա), Տիգրան Բարսեղյանը («Սլովան», Սլովակիա), Արթուր Սերոբյանը (ԲԿՄԱ), Վահան Բիչախչյանը («Պոգոն», Լեհաստան), Լուկաս Սելարայանը («Քոլամբուս Քրյու», ԱՄՆ) եւ Սարգիս Ադամյանը («Բրյուգե», Բելգիա):
Ազգերի լիգայում Հայաստանի հավաքականը կխաղա հետեւյալ ժամանակացույցով. հունիսի 4-ին՝ 17։00-ին՝ Հայաստան-Իռլանդիա, հունիսի 8-ին՝ 22։45-ին՝ Շոտլանդիա-Հայաստան, հունիսի 11-ին՝ 17։00-ին՝ Ուկրաինա-Հայաստան, հունիսի 14-ին՝ 20։00-ին՝ Հայաստան-Շոտլանդիա: