Մեծ Բրիտանիայի եւ Եվրոպական Միության միջեւ «Brexit»-ի (Եվրոպական միությունից Միացյալ Թագավորության անջատման գործընթաց) շուրջ համաձայնագրի ստորագրումից հետո բրիտանացիների մեծ մասը դժգոհ է նոր իրականությունից։
Ըստ ամերիկյան CNN-ի՝ հարցվածների միայն քառորդ մասն է վարչապետ Բորիս Ջոնսոնի ստորագրած «Brexit»-ի համաձայնագիրը համարում «ԵՄ-ի հետ հարաբերությունների լավագույն հիմք»:
27%-ի կարծիքով կրկին Եվրամիություն վերադառնալու նպատակով Մեծ Բրիտանիան ու ԵՄ-ն առավել սերտ հարաբերություններ պիտի հաստատեն:
22%-ը ԵՄ-ի հետ սերտ հարաբերություններին կողմ են ԵՄ-ից դուրս: 12%-ն առհասարակ գերադասել է հեռու մնալու Եվրոպայի անցուդարձից:
Հարցվածների 24%-ը «Brexit»-ի համաձայնագիրը համարում են լավագույնը՝ «մոտ ապագայի» կտրվածքով:
Ընդհանուր առմամբ, ինչպես ցույց է տվել հարցումը, վերջին 12 ամսվա ընթացքում բրիտանացիների վերաբերմունքը Եվրամիության հանդեպ զգալիորեն մեղմացել է: Ավելին, բրիտանացիների գերակշիռ մասը ԵՄ-ին ավելի կարեւոր միջազգային գործընկեր է համարում, քան ԱՄՆ-ին: