ՀՀ ԱԳՆ-ից հայտնել են, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջպետական սահմանին երկու երկրների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման շրջանակում եւ համապատասխան հանձնարարականների հիման վրա մայիսի 24-ին տեղի է ունեցել Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի եւ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւի առաջին հանդիպումը` հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ աշխատանքի ձեւաչափով։
Կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը` հանձնաժողովների շրջանակում աշխատանքներ տանելու սահմանազատման, այդ թվում սահմանային անվտանգության ապահովման հարցերի շուրջ։ Քննարկվել են հանձնաժողովների համատեղ գործունեության կազմակերպչական եւ ընթացակարգային հարցեր։
Միջպետական սահմանին հանդիպումների հետ մեկտեղ կողմերը համաձայնության են եկել hանձնաժողովների հետագա հանդիպումների անցկացման համար տարբեր հարթակներ օգտագործելու նպատակահարմարության շուրջ։ Մասնավորապես պայմանավորվածություն է ձեռք բերվել երկրորդ հանդիպումն անցկացնել Մոսկվայում, երրորդը՝ Բրյուսելում։