Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարել է, որ իր երկիրն ի վիճակի է լուծելու ռուսական էներգակիրների ներմուծումից Եվրոպայի կախվածության խնդիրը։ Նա նշել է, որ Պիրենեյան թերակղզու ընդերքը պարունակում է Եվրամիության հեղուկ գազի պաշարների մոտ կեսը։
Եվրահանձնաժողովի տվյալներով՝ ԵՄ երկրները Ռուսաստանից ներկրում են գազի 40%-ը, նավթի 27%-ը եւ ածուխի 46%-ը։
Նախկինում Իսպանիան եւ Պորտուգալիան բնական գազի եւ ածխի համար ժամանակավոր գների սահմանափակումներ էին մտցրել։