Հայաստանի բռնցքամարտիկ Ռաֆայել Հովհաննիսյանը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում 86 կգ քաշային կարգում 5։0 հաշվով հաղթել է Բուլղարիայի ներկայացուցիչ Քրիստիան Ստեֆանով-Դմիտրովինին եւ մտել քառորդ եզրափակիչ: Նրան բրոնզե մեդալից բաժանում է ընդամենը մեկ հաղթանակ։
Մայիսի 25-ի երեկոյան անցկացվելիք հերթափոխին Հայաստանից առաջին անգամ հանդես կգա Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Կարեն Տոնականյանը (60 կգ), որը ուժերը կչափի հունգարացի Ռոլանդ Վերեշի հետ:
Ավելի վաղ իր երկրորդ մենամարտում պարտություն էր կրել Վախթանգ Հարությունյանը:
Նախօրեին անցկացված մեկնարկային մենամարտերում պայքարից դուրս էին մնացել Ջանիկ Սահակյանը (54 կգ) եւ Նարեկ Զախարյանը (71կգ): Հաղթանակ էր տոնել միայն 80 կգ քաշային Համբարձում Հակոբյանը: