Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն աֆրիկյան պետությունների ու կառավարությունների ղեկավարներին շնորհավորել է Աֆրիկայի օրվա առթիվ եւ նշել, որ համատեղ գործելով Ռուսաստանը եւ Աֆրիկան կկարողանան անվտանգություն ու կայունություն ապահովել աշխարհում:
Պուտինն ընդգծել է, որ ՌԴ-ն միշտ կարեւորել է աֆրիկյան գործընկերների հետ բարեկամական հարաբերությունների զարգացումը:
ՌԴ նախագահը նշել է, որ միասին կկարողանան տարբեր բնագավառներում ապահովել բազմաթիվ հեռանկարային նախագծերի ու նախաձեռնությունների մշակումն ու իրականացումը հանուն երկրների ու ժողովուրդների բարօրության, ի շահ Աֆրիկայում եւ ամբողջ աշխարհում անվտանգության ու կայունության ամրապնդման: