Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտարարել է, որ Կիեւը չի համաձայնի իրավիճակի «սառեցմանը» կամ իր տարածքի մի մասը զիջելուն:
«Հակամարտության սառեցման մասին խոսք լինել չի կարող: Ցանկացած սառեցում միառժամանակ հետաձգված պատերազմ է»,- գրել է Պոդոլյակը: Նա «թիկունքից հարված« է անվանել ուկրաինական կողմին արված առաջարկը՝ զիջելու տարածքի մի մասը:
Ավելի վաղ իտալական La Repubblica պարբերականը հայտնել էր, որ Իտալիայի արտգործնախարար Լուիջի Դի Մայոն ՄԱԿ-ին եւ Մեծ յոթնյակի գործընկերներին ներկայացրել է Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման առաջարկ: Այն, ըստ Դի Մայոյի, ենթադրում է կրակի դադարեցում, ինչպես նաեւ համաձայնագիր վիճելի տարածքների շուրջ և Եվրոպայում անվտանգության երաշխիքների վերաբերյալ բազմակողմ համաձայնագիր: