Ըստ իսպանական Cadena SER ռադիոկայանի՝ Իսպանիայի առողջապահության նախարար Կարոլինա Դարիասը հայտարարել է, որ կառավարությունը գնելու է պատվաստանյութեր եւ հակավիրուսային դեղամիջոցներ՝ երկրում կապիկի ծաղիկի տարածումը զսպելու համար։
Cadena SER-ի տվյալներով՝ Իսպանիայի իշխանություններն արդեն դեղերի գնման շուրջ բանակցություններ են վարել Դեղամիջոցների եվրոպական գործակալության հետ: Դեղամիջոցները պետք է հասնեն մի քանի շաբաթից։
Ավելի վաղ Իսպանիայի իշխանությունները հայտնել էին երկրում օրտոպոքսվիրուսով վարակման 59 դեպքի մասին, որոնցից 20-ը հաստատվել էր որպես կապիկի ծաղիկ: Մնացած խնամյալները սպասում են հավելյալ հետազոտությունների արդյունքներին: