Ըստ «Ասոշիեյթեդ Փրեսի»՝ Սեւ եւ Ազովի ծովերի նավահանգիստներում առնվազն 70 նավ մնացել է արգելափակված, որոնց 95 տոկոսը արտասահմանյան նավեր են։ Ղրիմի, Ազովի ափերին արված նկարահանումները վկայում են, որ նավագնացությունը գրեթե կանգ է առել։ Ծովի արեւմտյան մասը մարտական ակտիվության շրջան է, ականների ու օդային հարվածների իրական վտանգ կա:
Ստեղծված իրավիճակի պատճառով Ուկրաինան միլիոնավոր դոլարների վնաս է կրում։ Նավահանգիստներով ու այլ տրանսպորտային հանգույցներով նախկին 6 միլիոն տոննա շրջանառության փոխարեն այժմ ցամաքային ճանապարհներով ու Դանուբով ամիսը 600 հազարից 700 հազար տոննա ցորեն է շրջանառվում: