Թուրքական լրատվամիջոցներին անհանգստացրել է շվեդական SVT հեռուստաընկերության հետ կազմակերպած ռեպորտաժը Սիրիայի քրդերի «Դեմոկրատական միություն կուսակցության» նախկին ղեկավար, Թուրքիայում ահաբեկիչ համարվող Սալիհ Մուսլիմի հետ:
Ռեպորտաժում Մուսլիմը նշում է, որ սկանդինավյան երկու երկրները երբեք Սիրիայի քրդական ուժերին` «Ժողովրդական ինքապաշտպանության ջոկատին» (YPG) որպես ահաբեկչական կառույց չեն ճանաչի:
Թուրքական աղբյուրը ռեպորտաժը որակել է, որպես քարոզչություն հօգուտ «ահաբեկչական կառույցի»: