Ըստ բրիտանական «Reuters» գործակալության՝ ԱՄՆ-ի վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը հայտարարել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է միջուկային գործարքին Իրանի վերադարձի հարցը քննարկել ԵՄ կազմակերպած բանակցություններում:
Ավելի վաղ ԵՄ ներկայացուցիչը հայտնել էր այս հարցի շուրջ «վեցյակի» (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան, Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանիսա) հանդիպում նախապատրաստելու մասին:
Ըստ Ամերիկյան Wall Street Journal պարբերականի՝ անմիջական ձեւաչափով նման հանդիպումը կարող է կազմակերպվել առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում: