Ըստ թուրքական «Անադոլու» գործակալության՝ Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն մայիսի 27-ին հանդիպել է Ռումինիայի եւ Լեհաստանի արտգործնախարարներ Բոգդան Աուրեսկուի եւ Զբիգնեւ Ռաուի հետ։
Լեհաստանի արտգործնախարար Ռաուի հետ երկկողմ հարաբերությունները քննարկելիս Չավուշօղլուն շեշտել է, որ իրենք ստեղծելու են բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհուրդ։
Չավուշօղլուն թվիթերյան իր գրառման մեջ նշել է, որ երկկողմ հարաբերություններին զուգահեռ գործընկերների հետ քննարկել է տարածաշրջանային գործընթացները, դրանց թվում՝ Ուկրաինայում տիրող իրավիճակը։
Չավուշօղլուն եւ Ռումինիայի արտգործնախարար Աուրեսկուն դիվանագիտական արխիվների վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր են ստորագրել։
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության՝ Թուրքիա-Ռումինիա-Լեհաստան արգործնախարարների 10-րդ եռակողմ հանդիպման օրակարգում ներառված են Ուկրաինայում տեղի ունեցող զարգացումները, ՆԱՏՕ-ի Մադրիդի գագաթնաժողովը, եռակողմ հարաբերություններին եւ տարածաշրջային հարցերին վերաբերող թեմաներ: