Վերլուծաբան Ռոբերտ Ռափիրն ամերիկյան Oil Price պորտալում գրել է, որ հակառակ արեւմտյան պատժամիջոցներին՝ գազի ու նավթի արտահանումից Ռուսաստանի եկամուտները հերթական անգամ ռեկորդային աճ են արձանագրել։
Հեղինակը բերել է Գերմանիայի միջազգային հարաբերությունների եւ անվտանգության ինստիտուտի փորձագետ Յանիս Քլյուգեի ուսումնասիրած տվյալները, ըստ որոնց՝ էներգառեսուրսների վաճառքից փողի մուտքը ՌԴ կիսով չափ աճել է:
Մասնավորապես ապրիլին՝ մեկ ամսում 1,8 տրիլիոն ռուբլի՝ մարտ ամսվա 1,2 տրիլիոնի փոխարեն: Դաշնային բյուջեն չորս ամսում ստացել է 2022-ին գազի ու նավթի մատակարարումներից նախատեսված եկամտի կեսը՝ 9,5 տրիլիոն ռուբլի։
Ռափիրը նախազգուշացրել է, որ Արեւմուտքի սահմանափակող միջոցները կարող են հայտնվել նաեւ Մոսկվայի ձեռքում: Ավելի վաղ նա կանխատեսել էր, որ Ռուսաստանը կբարգավաճի, եթե ի վիճակի լինի առաջվա պես էներգառեսուրսները վաճառելու այն երկրներին, որոնք հրաժարվել են աջակցել պատժամիջոցներին:
Ըստ Ռոբերտ Ռափիրի՝ բարելի դիմաց ընդհուպ 200 դոլար գների բարձրացում թույլ չտալով՝ ռուսական նավթը շուկայից ամբողջովին հանել հնարավոր չէ։ Նա համոզմունք է հայտնել, որ գնաճի հետ մեկտեղ բարձրանում է ռուսասկան նավթի գրավչությունը:
«Դիցուք, ներկա պահին Չինաստանն ու Հնդկաստանը ռուսական նավթը զեղչով գնելու լուրջ շարժառիթներ ունեն»,-պարզաբանել է վերլուծաբանը։