Ըստ իսպանական Corriere della Sera պարբերականի՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն առաջարկել է նոր քաղաքական, տնտեսական եւ ռազմական դաշինք ստեղծել՝ որպես այլընտրանք Եվրամիությանը:
Մեծ Բրիտանիայի հովանու ներքո ստեղծվելիք միությունը կներառի Ուկրաինան, Լեհաստանը, Էստոնիան, Լատվիան եւ Լիտվան: Բորիս Ջոնսոնը հնարավոր է համարել նաեւ Թուրքիայի անդամակցությունն այդ հավանական միությանը։
Բրիտանական նախաձեռնությունն այն պետությունների համար է, որոնք նախանձախնդությամբ են վերաբերվում իրենց ազգային ինքնիշխանությանը, տնտեսության բնագավառում լիբերալ հայացքների կողմնակից են եւ դիմակայում են Մոսկվայի քաղաքականությանը:
Ջոնսոնն առաջին անգամ իր գաղափարը հայտնել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն Կիեւում ապրիլի 9-ի հանդիպմանըը։ Կիեւը հստակ դիրքորոշում չի հայտնել բրիտանական նախաձեռնության վերաբերյալ: Զելենսկին ավելի լուրջ կվերաբերվի Ջոնսոնի առաջարկին, եթե հունիսի 23-24-ը դաշինքի առաջնորդների հանդիպման ժամանակ Եվրամիությունը հավանություն չտա Ուկրաինայի՝ ԵՄ թեկնածուի կարգավիճակ ստանալուն։