ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը հռչակվել է Ուկրաինայի «թշնամի» եւ հայտնվել ուկրաինական «Խաղաղապահ» կայքի ցուցակում։
Մոսկվայի եւ Կիեւի միջեւ բանակցային գործընթացի վերսկսման անհրաժեշտության մասին Քիսինջերի հայտարարությունների պատճառով Ուկրաինան նրան մեղադրել է ռուսական քարոզչություն տարածելու hամար, ավելին՝ մեղսակից համարել Ուկրաինայի եւ նրա քաղաքացիների դեմ Ռուսաստանի իշխանությունների հանցագործություններին։